Ներառական կրթության դերը կարևոր է, իսկ լիարժեք ներառման տանող ուղին` խնդիրներով ներառյալ:
Հատուկ կարիքով,հաշմանդամություն ունեցող անձանց համար արգելք է ներառական կրթության գործուն համակարգի բացակայությունը, որն էլ իր ազդեցությունն է թողնում ուսումնական գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության վրա:
Կրթահամալիրում հատուկ կարիքով սովորողները լիարժեք ներառված են ուսումնական նախագծերում, ճամփորդություններում:
Այսօր՝ հունիսի 23-ին, Հարավային դպրոց-պարտեզում՝ մանակավարժական ճամբարի շրջանակներում, տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ ուսումնական ճամփորդությունների վերաբերյալ:
Հաղորդող ուսուցիչները ներկայացրեցին հաջողված ճամփորդական նախագծերը, դրանց արձագանքը, նախապատրաստական աշխատանքը: Քննարկվեց կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգը, կրթական ծրագրի մասը լինելը:
Այս տարի Գյուղական ճամբարներ կանցկացվեն Գագարին կլաստերի 3 գյուղերում՝ Վարսերում, Ծաղկունքում և Զովաբերում:
Վարսեր աշխատանքային այցի ժամանակ հանդիպեցինք ծնողներին, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Տաթև Առաքելյանին: Ծնողական համայնքին ներկայացրեցինք գյուղական ճամբարի նպատակը, ուղղությունները և ծանոթացան ընդհանուր ծրագրին: Հավաքից հետո տարված աշխատանքի արդյունքում 4 ընտանիք պատրաստակամություն հայտնեց ընդունել ճամբարականների:
Տաթև Առաքելյանի հետ մշտական կապի մեջ եմ, խնդրել եմ ուսուցիչների միջոցով ուղիղ կապ հաստատել ծնողների հետ, բոլորին տեղեկացնել ճամբարի մասին, խնդրել եմ ոգևորել, ավելի հետաքրքված լինել այս աշխատանքով:
Այժմ փորձել եմ ծնողների հետ անհատական կապի դուրս գալ, ծնողներին խնդրել եմ ինձ փոխանցել իրենց ծնողական խորհուրդի նախագահների տվյալները, որ իրենց միջոցով փորձեմ հասնել դպրոցի բոլոր ծնողներին:
Եռօրյա ճամփորդության իրականացման վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
Ժամկետը՝ հունիսի 22-24-ը
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիներ
Պատասխանատու՝ Լենա Ղազարյան, Մարիամ Մարտիրոսյան
Եղանակը՝ + 23-26
Մեկնումը՝ Հունիսի 22-ին, ժամը՝ 9։30-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Երթուղի՝ — Երևան -Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, քարավանատուն — Թալին — Մաստարա — Գյումրի Վերադարձը՝ Հունիսի 24-ին, ժամը 17։00՝ Սուրբ Երրոդություն եկեղեցու բակ
22:00՝ Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22:30՝ Քուն
Օր երրորդ
08:00՝ Վերկաց 08:30՝ Անձնական հիգիենա 08:30-09:00՝ Նախավարժանք 09:00՝ Նախաճաշ 10:00՝ Իրերի հավաքում, տարածքի մաքրություն 12:00՝ Մեկնում
Կապս -Գյումրի- Մաստարա- Թալին- Երևան
կանգառ Մաստարայի եկեղեցի
Արուճի եկեղեցի
Անհրաժեշտ իրեր՝
ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
հարմար ուսապարկ
անհատական ճամփորդական սպասք
տաք հագուստ
սպորտային հագուստ
հիգիենայի պարագաներ
աղբի տոպրակ և ձեռնոցներ
Արդյունքը՝
Ճամփորդական տպավորությունների հրապարակում՝ պատումի, տեսանյութի, ռադիոնյութի տեսքով
Գյումրին մեր աչքերով. տեսանյութեր, լուսանկարչական պլեներ
Ֆեսբուքյան հրապարակումներ,տեսանյութերի փաթեթ
Նախահաշիվ Տրանսպորտ՝ 100.000 դրամ (40․000 դրամը տրամադրում է կրթահամալիրը) Մեկ սովորողը վճարում է 17․000 դրամ Գիշերակաց՝ մեկ օրը՝ 4000դրամ, / երկու օր՝ 8000դրամ/ Սնունդը՝ 4000 դրամ երեք օրվա համար Թանգարանների մուտքավճարի գումար՝ 2000 դրամ
Հունիսի 8-ին կայացավ 4-րդ դասարանների մայրենիի գիտելիքների ստուգատեսը: Առավոտյան սովորողները եկան, տեղավորվեցին նախօրոք օդափոխված դասարաններում, կարգավորեցինք տեխնիկական հարցերը: Դասարաններում հսկիչներն էին Վիկտորյա Հովսեփյանը և Աննա Թամրազյանը: Սովորողներից Էմանուելը՝ ընկեր Շամիրամի հետ միասին, պատահականության սկզբունքով ընտրեցին տարբերակներից մեկը:
Ստուգումն անցավ ուրախ, անկաշկանդ ու սեբաստացիական մթնոլորտում: Մեզ եկավ ոգևորելու բոլորիս սիրելի տիար Բլեյանը: Դե վերջում էլ անպայման լողացինք բացօթյա լողափում:
Օրվա մասին պատմող մեր Ռադիոն տե՛ս ներքևւմ, իսկ անմիջապես մեզ միանալու համար՝ տես ուղիղ եթերը իմ ֆեյսբուքյան էջում: