Նախագծի մասնակիցներն են՝ Հարավային դպրոցի 1-ից 5-րդ դասարանի սովորողները
Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր ուրբաթ
Նախագծի համակարգող՝ Լենա Ղազարյան
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նպատակը՝
- դպրոցական TV-ի ստեղծում
- կրթահամալիրում իրականացվող գործունեության հասանելիության ապահովումը և լուսաբանում
- սովորողների համագործակցություն
- հաղորդումների ամենշաբաթյա թողարկում (յուրաքանչյուր ուրբաթ)
- սովորողների առօրյաի և նրանց նախասիրությունների ներկայացում
Խնդիրները՝
- սեբաստացի սովորողներին մեկ նպատակի շուրջ համախմբել
- սովորողների մոտ ազատ խոսելու կարողության զարգացում
- թիմային աշխատանք կատարելու կարողության զարգացում
- հարց տալու և պատասխանը լսելու մշակույթի ձևավորում
- լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպելու ունակության ձևավորում
- պլանավորված աշխատելու հմտության զարգացում
- սցենար գրելու կարողության ձևավորում