Posted in Ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանների սովորողներ
Վայրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Համակարգող ուսուցիչներ՝ Շամիրամ Պողողոսյան, Լենա Ղազարյան, Վիկտորյա Հովսեփյան, Աննա Գանջալյան, Մարիամ Միրզոյան, Լուսինե Նազարյան
Օր՝ Սեպտեմբերի 1
Ժամը՝ 12։00 — 14։00
Երթուղի՝ Ծնողների փոխադրամիջոցներ
Անհրաժեշտ պարագաներ՝
-Ֆոտոխցիկ, ձայնագրիչ
-ճամփորդական ուսապարկ(աղբի տոպրակ, ձեռնոցներ)

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն”
Posted in Նախագծեր, Առցանց ուսուցում

Նախագծային շաբաթ․ սեպտեմբերի 1-4

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-3-րդ, 4-5-րդ դասարանների սովորողներ

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-4

Նպատակը՝ մարզական ամառվա ամփոփում

Առաջադրանքներ․

Պատրաստել տեսանյութ(1-3-րդ դասարաններ) և գրառում ուսումնական բլոգում (4-5-րդ դասարաններ)

  • Ներկայացնել ամառվա ընթացքում մարզական ձեռքբերումները
  • Պատմել ընտանեկան ճամփորդությունների և բարձունքի հաղթահարման մասին
  • Պատմել մարզական առօրյայի մասին
  • Ներկայացնել գրանցած նոր մարզական հաջողություները

E.Mail` lena-khazaryan@mskh.am

Posted in Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցման ծրագիր․ 2020-2021 ուստարի

Կրթությունը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքներից է։
Ըստ Հայաստանի Հանրապետության Կրթության մասին օրենքի՝ ՀՀ-ում սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան ինքնակրթության) ձևերով։
Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։


Առցանց-հեռավար ուսուցումը Մխիթար Սեբատացի կրթահամալիրի ուսումնառության կազմակերպման գլխավոր և հիմնական տարրերից մեկն է  տարիներ շարունակ։   Երկրում տիրող արտակարգ դրությունը պատճառ դարձավ և կրթահամալիրի գործունեությունը ֆիզիկական միջավայրից տեղափոխվեց առցանց միջավայր։ Կրթահամալիրի կողմից տրված մեդիա գիտելիքները թույլ են տալիս սովորողներին օգտվել զարգացած տեղեկատվական ռեսուրսներից (տվյալների և գիտելիքների բազաներ, համակարգչային, այդ թվում՝ մուլտի-մեդիա, ուսուցանող և ստուգիչ համակարգեր, տեսագրություններ, ձայնագրություններ, էլեկտրոնային գրադարաններ)։
Մարմնակրթության հեռավար ուսուցումը 4-5-րդ դասարաններում կազմակերպվում է նախագծային ուսուցմամբ։

Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցման ծրագիր․ 2020-2021 ուստարի”
Posted in Մուտք ճամբար, Աշխատակարգ

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով․ օգոստոսի 26-28

Ժամանակահատվածը՝ Օգոստոսի 26-28-ը, ժամը՝ 10։00-13։00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց նոր ընդունվող 4-5-րդ դասարանցիներ

Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Տեխնոլոգիա, կավագործություն

Անհրաժեշտ միջոցներ

  • «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․
  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք
Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով․ օգոստոսի 26-28”
Posted in Մուտք ճամբար, Չորրորդ ուսումնական շրջան 2020, Պարտիզապուրակային աշխատանքներ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցները Հարավային դպրոցում

Այսօր իրենց ճամբարային երկրորդ օրը մանկավարժական ճամբարի մասնակիցները անցկացրեցին Հարավային դպրոցում։ Ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։
Ճամբարականների հետ միասին կատարեցինք տարածքի բարելավման և կանաչապատման աշխատանքներ։
Լուսաբանումը՝ լուսանկարներում։

Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։

Posted in Հաշվետվություն, Հարավից՝ Մայր դպրոց

Հարավից դեպի Մայր դպրոց տանող ճանապարհը կբարեկարգվի

img_9796

Մի քանի գրառում առաջ արդեն ներկայացրել և պատմել եմ Հարավից դեպի Մայր դպրոց տանող ճանապարհի, նրա վիճակի մասին։
Ճանապարհը շատ կարևոր կրթական  նշանակություն ունի, այն բարեկարգելը պետք է լիներ առաջնային, սակայն այն տարիներ շարունակ մատնված էր անուշադրության համապատասխան պատկան մարմինների կողմից։ Որոշեցի նամակ-դիմումով դիմել  հարգարժան քաղաքապետին և թաղապետին՝ իրենց ուշադրությունը այս օրհասական խնդրին սևեռելու համար։ Ճանապարհը անվտանգ չէ, հարմար չէ , ինչպես սովորողների, այնպես էլ տեղի բնակիչների համար։
Ես և Մոնիկա Տոնոյանը շրջել ենք տարածքով, խոսել ենք բնակիչների հետ, հաշվել ենք, թե որքան է ճանապարհի բարեկարգման շահառուների թիվը և այդ ամենը ներկայացրել նամակում։
Նամակի պատասխանը մի փոքր ուշացավ, սակայն պատասխանը դրական էր․ ճանապարհը կբարեկարգվի։
   Իհարկե, շատ ուրախացանք պատասխանը կարդալիս, բայց դա դեռ առաջին քայլն է միայն։ Հարկավոր է լինենք հետևողական և պահանջատեր, օգնենք և նպաստենք այդքան սպասված բարեկարգման աշխատանքներին․․․

Posted in Без рубрики, Պարտիզապուրակային աշխատանքներ

Հարավը կանաչում է

Աշխատանքները շարունակվում են ամեն օր ՝ նույն և ավելացող խանդավառությամբ։ Այնքան լավ է, երբ տեսնում ես աշխատանքի արդյունքը, ոգևորվում և նոր ուժ ստացած շարունակում։Սեպտեմբերին կհանդիպենք ավելի կանաչ , խնամված ու գեղեցկացած Հարավում։