Posted in Նախագծեր, Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեություն

Կինո-ֆոտո փառատոն 2022. Հունիսի 6-19

Կինո-ֆոտո փառատոն

Ժամկետը՝ հունիսի 6-19

Նպատակը՝ բաց ճամբար ըստ սովորողի նախասիրության. Բանգլադեշյան պլեներ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականներ, կինո-ֆոտո ակումբի սովորողներ, ըստ նախասիրության՝ Վայոց ձորի ճամբարականներ

Աշխատանքային հանդիպումներ՝ հունիսի 7, 10, 14, 15, 16:

Կինո-ֆոտո փառատոնը կիրականացվի ֆիզիկական և առցանց միջավայրերում, երկու փուլով.


• Հունիսի 6-19՝ աշխատանքների, նյութերի պատրաստություն-ներկայացում, պլեներներ, հանդիպումներ

Հունիսի 20-25՝ աշխատանքների օնլայն ցուցադրություններ

Փառատոնին ներկայացվում են ամառային ճամբարի ընթացքում ստեղծված նոր աշխատանքներ.


• Խորեն Հարությունյան՝ ֆոտոպատմություն
• Ալֆրեդ Գրիգորյան, Միքայել Ֆարոխզադ՝ թեմատիկ ֆոտոշարեր
• Արսինե Հակոբյան՝ Ֆոտո-վիդեո ռեպորտաժներ


Աշխատանքները հրապարակվում են բլոգներում, պարտադիր է վերնագիրը, փոքր նկարագրությունը, ներկայացվում են առցանց թերթիկի միջոցով:


Պլեներներ, հանդիպումների ժամանակացույց.

  • Հունիսի 13՝ Մարկ Վարդանյանի անհատական ֆոտոցուցադրությունը Արտասահմանում
  • Հունիս 14՝ Քայլքով պլեներ-պարապմունք Բանգլադեշում
  • Հունիսի 15՝ Հանդիպում լուսանկարչի հետ
  • Հունիսի 16՝ պլեներ պարապմունք Երևանյան լճի տարածքում

Պլեներ հանդիպումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ:

Հեղինակ՝

Ողջու՜յն, ես Լենա Ղազարյանն եմ։ Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում , որպես 4-5-րդ դասարանների ուսումնական պլանի կազմակերպիչ։ Բարի գալուստ սեբաստացիական աշխարհ:

1 thoughts on “Կինո-ֆոտո փառատոն 2022. Հունիսի 6-19

Թողնել մեկնաբանություն