Posted in Աշնանային ամենամյա ստեղծագործական հավաք

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023. Հոկտեմբերի 2-27-ի աշխատակարգ

Հարգելի բարեկամ,

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքին:
Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:

Ծանոթացե՛ք նաև՝

Շարունակել կարդալ “Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023. Հոկտեմբերի 2-27-ի աշխատակարգ”
Posted in Լուսաբանում

«Դար» հիմնադրամի նախագծային խմբի ընդունելություն կրթահամալիրի Հարավում

Սեպտեմբերի 22-ին կրթահամալիրում հյուրընկալել էինք «Դար» հիմնադրամի նախագծային խմբին:

Մեր գործընկերները եղան նաև կրթահամալիրի Հարավում: Շրջեցինք Հարավային դպրոց-պարտեզի բակում, բաց ուսումնական տարածքներում: «Դար» հիմնադրամի մեր գործընկերները եղան Հարավային դպրոց-պարտեզի նոր ուսումնական առաջին հարկում, ծանոթացան կազմակերպվող գործունեությանը, ուսումնական լաբորատորիաներին:

Posted in Ճամփորդություն

Հատիս լեռան բարձունքին. սեպտեմբերի 26

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ սեպտեմբերի 26 
Մեկնումը՝ 09:30, ժամանումը՝ մինչև 16:30

Հատիս բարձրանալու ենք Պողոս-Պետրոս եկեղեցու կողմից, որը գտնվում է Ակունք գյուղից 2 կմ հյուսիսարևելք, Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին: 

Վայրը՝ Կոտայքի մարզ, Հատիս լեռ
ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։ Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք

Նպատակը՝

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ: 4-րդ դասարանի սովորողների համար Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը կդիտվի տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ: Կբարձրանաք այնքան, որքան կկարողանան սովորողները, փորձելով ամեն տարի բարձրացնել բարձունքի ցուցանիշը: 

Անհրաժեշտ իրեր, նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,հեռադիտակ, խոշորացույց
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ, տաք վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • ուսապարկ, ջուր, սնունդ,

Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքները՝ բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա ճամփորդության նախագծի քննարկում, համացանցից կամ ծանոթներից նախնական տեղեկությունների հավաքագրում և հրապարակում:

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան, Անահիտ Հովսեփյան
Օգնականներ՝ Ջուլլի Ղազարյան, Նելլի Կարապետյան

Վարորդներ՝

Հովհաննես Քիշմիրյան՝ 60LD077, 077 577683
Սամվել Սերոբյան՝ 60DA077, 099 736777

Ֆինանսական նախահաշվարկ

  • Վարորդին վճարվող գումար՝ 25.000 դրամ
  • Յուրաքանչյուր սովորող ճամփորդության համար վճարում է 2000 դրամ:

Մասնակիցներ՝

4.1 դասարան

  1. Աղաջանյան Արման 
  1. Անդոնյան Անդրինա 
  1. Առաքել Փյունիկ 
  1. Առաքելյան Ինեսա 
  1. Բազիրյան Աիդա 
  1. Գաբրիելյան Դավիթ 
  1. Եղոյան Ֆերդինանտ 
  1. Կյուրեզյան Լուսե 
  1. Կյուրեղյան Նանե 
  1. Կյուրեղյան Միա 
  1. Համբարձումյան Միքայել 
  1. Ղազազյան Արամ 
  1. Հովհաննիսյան Վահե 
  1. Մկրտչյան Նարե 
  1. Մկրտչյան Վազգեն 
  1. Սահակյան Վիկտորյա 
  1. Ստեփանյան Ալեքսեյ 
  1. Ցիրունյան Եվա 

4.2 դասարան

  1. Անահիտ Ավետիսյան 
  2. Անգելինա Ավագյան 
  3. Արեն Արզականցյան 
  4. Արթուր Շահվերդյան 
  5. Արիելա Մարկոսյան 
  6. Արմեն Պարսաման 
  7. Էրիկ Նալբանդյան 
  8. Մանվել Առաքելյան 
  9. Միլենա Դաղբաշյան 
  10. Յուրի Տերտերյան 
  11. Սաթենիկ Աբրահամյան 
  12. Սմբատ Սմբատյան 
  13. Սոֆի Թումասի 
  14. Սյուզան Հարությունյան 
  15. Գաբրիելլա Խաչատրյան 
  16. Արեգ Եպիսկոպոսյան 
Posted in Без рубрики

«Կինո-ֆոտո» ընտրությամբ գործունեության ծրագիր. 2023-2024 ուստարի

Լուսանկարչությունը արվեստի ձև է, որն այնքան ընդարձակ է, որքան աշխարհը քեզանից առաջ:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ:

Դասավանդող՝ Լենա Ղազարյան

Բովանդակություն և նպատակ: Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեությունը ուղղված է սովորողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը, պատկերային մտածելակերպի ամրապնդմանը, պատկերային բովանդակության ընթերցմանը, ինչպես նաև լուսանկարչական տեխնիկական գիտելիքների ձեռք բերմանը:

Գործունեությունը բախկացած է աշխատանքային հետևյալ փուլերից՝

1. Լուսանկարչական ընդհանուր գիտելիքների ուսուցանում
2.Նախագծային նկարահանումներ
3.Նախագծային նկարահանված նյութի քննարկում, մշակում և տարածում
4.Ծրագրային նյութի ունկնդրում և քննարկում /մասնագիտական, դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր՝ հարմարեցված տարիքային խմբին/
5.Ծանոթացում դասական, ժամանակակից լուսանկարիչների գործունեությանը

Ուսումնական պարապմունքների մեթոդական նկարագրություն: 
Ուսումնական հանդիպումները բախկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում/:

Ուսումնական պարապմունքների պահանջները. յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական նկարահանման սարքը՝ ֆոտոխցիկ կամ հեռախոս, կինո-ֆոտո ընտրության բաժինը իր բլոգում, որտեղ կհրապարակվեն ընտրությամբ գործունեության անհատական կամ խմբային նախագծերը:

Արդյունքները: Այս ուսումնական պարապմունքի արդյունքում ստեղծված նախագծերը կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի կամ օնլայն ցուցահանդեսի տեսքով:

Posted in Ճամփորդություն

Անկախության տոն-բարձունքի նվաճում. Սեպտեմբերի 20

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայր՝ Կոտայքի մարզ, Արայի լեռԾաղկեվանք :
Օր՝  Սեպտեմբերի 20

Մեկնում՝ ժ. 9:30,
Վերադարաձ՝ մինչև ժ. 16:30
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց-պարտեզ մինչև ժ. 16:30

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4.1, 5.1 դասարաններ
Պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան, Ջուլլի Ղազարյան, Անահիտ Հովսեփյան, Էմիլյա Սարգսյան

Երևան-Արա լեռ հեռավորությունը՝ 57,4 կմ

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճանապարհի նկարագրություն, երթուղի․ /աղբյուրը՝ Գևորգ Հակոբյանի Արայի լեռ ճամփորդության ուղեցույց/

Ճամփորդության առաջին մասը մեքենայով է: Երևանից դեպի Աշտարակ մայրուղով գնում ենք մինչև  Եղվարդ թեքվող խաչմերուկը: Եղվարդ տանող ճանապարով գնում ենք մեկ կիլոմետրի չափ, հետո ձախ գնացող ճանապարհ է հանդիպում (ճանապարհի այդ մասում վերելք է սկսվում, ինչպես նաև ցուցանակ կա «холодильники», խոսքը խնձորի այգիներում գտնվող սառնարան կառույցի մասին է): Ճանապարհին հանդիպում է մեծ քար, որ վրա գրված է Նոր Երզնկա, և սլաքը ցույց է տալիս դեպի ձախ: Ճանապարհը անցնում է գյուղով (այս մասում ճանապարհը լավ վիճակում չէ, ինչպես մեր մյուս գյուղերում): Գյուղից հետո ճանապարհի վիճակը լավանում է: Ճանապարհը անցնում է խնձորի այգիների միջով մինչև ջրանցքը (վերջին հիսուն մետր ճանապարհահատվածը վատ վիճակում է): Հասնելով ջրանցքին թեքվում ենք աջ, մոտ հարյուր մետր հետո հանդիպում ենք կամրջի: Կամրջի մոտ կիջնենք  մեքենայից և ոտքով կշարունակենք ճանապարհը:

Մոտ երեք կիլոմետր անցնելուց հետո հասնում ենք Ծաղկավանք:  Ծաղկավանքից  հետո արահետը տանում է դեպի կիրճ (մի քիչ զգույշ պետք է լինել, հատկապես փոքրերի հետ. հակառակ դեպքում այդ կիրճ կարելի է մտնել ներքևի ձորակով):

Ճանապարհը շարունակվում է Աշտարակ քաղաք, որտեղ ամենամոտը Կարմրավոր եկեղեցին է (հենց առաջին խաչմերուկից՝ ձախ): Եկեղեցում կիրականացնենք ուսումնական ժամերգություն և կվերադառնանք Երևան։

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում, սովորողների բլոգներում

Նախապատրաստական ընթացք՝

Կարդում ենք  Ծաղկեվանքի մասին տեղեկություններ,նայում ենք նկարներ, ինչպես նաև ֆիլմ-պատումներ՝ հրապարակած այնտեղ այցելած ճամփորդների կողմից.

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա

Ծաղկեվանքի և կույս Վառվառայի լեգենդի մասին

Ֆիլմ Ծաղկեվանքի մասին

Ֆինանսական նախահաշվարկ

  • Վարորդին վճարվող գումար՝ 30.000 դրամ
  • Յուրաքանչյուր սովորող ճամփորդության համար վճարում է 2000 դրամ:

Մասնակիցներ՝

4.1 դասարան

  1. Աղաջանյան Արման
  2. Անդոնյան Անդրինա
  3. Առաքել Փյունիկ
  4. Առաքելյան Ինեսա
  5. Բազիրյան Աիդա
  6. Գաբրիելյան Դավիթ
  7. Եղոյան Ֆերդինանտ
  8. Կյուրեզյան Լուսե
  9. Կյուրեղյան Նանե
  10. Կյուրեղյան Միա
  11. Համբարձումյան Միքայել
  12. Ղազազյան Արամ
  13. Հովհաննիսյան Վահե
  14. Մկրտչյան Նարե
  15. Մկրտչյան Վազգեն
  16. Սահակյան Վիկտորյա
  17. Ստեփանյան Ալեքսեյ
  18. Ցիրունյան Եվա

5.1 դասարան

  1. Ավագյան Ագապե
  2. Գրիիգորյան Ժասմին
  3. Գրիգորյան Նոյ
  4. Թադևոսյան Վաղարշակ
  5. Կարապետյան Արեն
  6. Կարապետյան Արսեն
  7. Կոստանդյան Նարե
  8. Հովհաննիսյան Եվա
  9. Ղազարյան Նարեկ
  10. Մաթևոսյան Միլա
  11. Ղարիբյան Վահագն
  12. Մալխասյան Միքայել
  13. Միրզոյան Վիկտորյա
  14. Նալբանդյան Էդուարդ
  15. Վիրաբյան Մարինա
  16. Ստեփանյան Էդուարդ
  17. Վարդանյան Ալեն
  18. Սահակյան Շաքե
  19. Բելլա Անտոնյան

Posted in Աշխատակարգ

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ. 2023-2024 ուստարի

Ընդհանուր աշխատանքային ուղղություններ՝

  • Սովորողների ուսումնական պլանի կազմակերպում
  • Սովորողների ընդմիջումների կազմակերպում
  • աշխատանք ծնողների հետ
  • ամենօրյա կապ ծնողների հետ՝ հեռախոսազանգեր, էլ. հասցե, սոց. ցանցեր
  • ընդհանուր պարապմունքների կազմակերպում
  • սովորողների բլոգների, մեդիախնդիրների սպասարկում
  • սովորողների ընտրությամբ գործունեության խմբերի կազմավորում
  • ընտրությամբ գործունեության դասաժամերին սովորողների տեղափոխման կազմակերպում
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի աշխատանքների համակարգում
  • «Կինո-ֆոտո» ընտրությամբ գործունեության դասավանդում
  • Արտագնա նախագծեր