Posted in Մուտք ճամբար, Աշխատակարգ

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով․ օգոստոսի 26-28

Ժամանակահատվածը՝ Օգոստոսի 26-28-ը, ժամը՝ 10։00-13։00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց նոր ընդունվող 4-5-րդ դասարանցիներ

Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Տեխնոլոգիա, կավագործություն

Անհրաժեշտ միջոցներ

  • «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․
  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք
Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով․ օգոստոսի 26-28”