Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր

Մարզական ստուգատես․ համագործակցային նախագիծ

Նախագիծը՝ Ռիմա Քեքեքջյանի:

Օրը՝ Մայիսի 16, ժամը՝ 12:00-13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դաս․, Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դաս․ սովորողներ
Վայրը՝ Մայր դպրոցի բացօթյա մարզադաշտ, մարզական գույքը՝ հեծանվային ակումբից
Պատասխանատուներ
՝ Ռիմա Քեքեջյան, Սուսաննա Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան, մարզիկներ՝ Ռոբերտ Խաչատրյան, Հրայր Հովհաննիսյան

նթացքում՝ Սահմանված ճանապարհը անցնում ենք մարզական քայլքով, տեղ-տեղ՝ վազքով, որպես ցուցանիշ գրանցելով ժամանակը, հեծանվաերթի միջոցով գրանցում ենք սովորողի ձեռք բերած հեծանիվ վարելու կարողությունները։

Նպատակը՝ 
Առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, զարգացում՝ մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական նախագծերի միջոցով։  Ստուգատեսի միջոցով ստուգել եռամարտում սովորողների ձեռք բերած հմտությունները, հեծանիվ վարելու կարողությունը:


Խնդիրներ՝
1. 10մ հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
2. Առանց կանգառի՝ 2մ երկարությամբ ճանապարհի շրջադարձ
3. Ուղիղ ճանապարհի անցում 6-7 արգելքների շրջանցմամբ
4. 4-5 ճանապարհային նշանի կիրառում