Posted in Դիջիթեք

Դիջիթեք 2023. ստուգատեսային ճամբարի ամփոփում

Հանրակրթական Դիջիթեք 2023

Հանրակրթական Դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է, որի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում: Դիջիթեք 2023-ում շեշտադրվել էին 21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում և տարածումը:

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ
Պաշտոնական կայք` edudigitech.mskh.am
Ժամանակահատված՝ հունվարի 9-30-ը:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, Հայաստանյան դպրոցների սովորողներ, ուսուցիչներ, կազմակերպություններ։

Հանրակրթական Դիջիթեք

Դիջիթեքն այս տարի իսկական հանրակրթական էր, որը հիմնված էր հիմնականում կրթահամալիրյան սովորող-սովորեցնող նախագծի վրա: Հարավային դպրոց-պարտեզում եղան ինչպես անհատական նախաձեռնություններ, այնպես էլ լիարժեք դասընթացներ 4-5-րդ դասարանների ջոկատների ճամբարրականների համար, որոնք վարեցին կրթահամալիրի Քոլեջի և ավագ դպրոցի սաները: Դիջիթեքյան օրացույցը ստուգատեսային երեք շաբաթներին էլ աշխատանքային ու հագեցած էր:

Ստուգատեսը շատ լավ հնարավորություն էր համագործակցել մեր ավագ ընկերների հետ: Քոլեջի ուսանողները կրտսեր ջոկատներում ստուգատեսային երեք շաբաթներին ճամբարականներին փոխանցեցին հետևյալ դասընթացները՝

Դասընթացների արդյունքները սովորողները կներկայացնեն իրենց ուսումնական բլոգներում՝ պատաստի աշխատանքների և պատումների տեսքով դասընթացների վերջնական ավարտից հետո:

Դիջիթեքի շրջանակում Ավագ դպրոցի սաները այցելել են Հարավային դպրոց- պարտեզ ամեն օր և փոխանցել իրենց գիտելիքները 14-րդ ջոկատին: Ճամբարականները ուսումնասիրել են անիմացիոն ծրագրեր: Այստեղ տե՛ս նախագիծը:

Հարավային դպրոցի-պարտեզի ուսուցիչներն իրենց ջոկատների, ճամբարականների հետ ունեցան հետևյալ դիջիթեքյան նախաձեռնություններն ու հայտերը.

Posted in Նախագծեր

Ուսումնական քայլքով դեպի այլընտրանքային քանդակների արհեստանոց

Ճամփորդության օրը` 25. 01. 2023թ

Երթուղին՝ Հարավային դպրոց-պարտեզ — Ծովակալ Իսակովի պողոտա- գյուղ Թաիրով

Մասնակիցներ՝ 11-րդ ջոկատի ճամբարականներ

Մեկնումը՝ 11։00 , վերադարձը՝ 13։00

Նպատակը՝

  • քայլք
  • դպրոցը անաղբ, մաքուր համայնքում
  • այց քանդակագործ Գուրգեն Եղյանի արվեստանոց
  • նոր կապերի ստեղծում, համագործակցում

Խնդիրները՝

  • ձմեռային քայլք
  • համայնքը՝ նշված երթուղով, աղբի հավաքում
  • ծանոթացում քանդակագործ Գուրգեն Եղյանի աշխատանքներին, գործունեությանը
  • քանդակագործության նոր, այլընտրանքային տեխնոլոգիաների ծանոթացում

Ընթացքը՝ Հարավային դպրոց-պարտեզից քայլքով կշարժվենք դեպի Իսակովի պողոտա, այնուհետև գյուղ Թաիրով: Ուսումնական քայլքի ժամանակ մաքրելու ենք համայնքը աղբից: Մեր ճանապարհին է գտնվում քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոցը: Գուրգեն Եղյանը արդեն այցելել է մեզ և մենք պատասխան այցով կծանոթանանք նրա այլընտրանքային քանդակներին:

Ամփոփումը՝ սովորողների պատումներով իրենց ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան լուսաբանում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  •  Ճամփորդական փոքր պայուսակ
  • անհատական թվային միջոց
  • ջուր
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ

Պատասխանատուներ՝ Անի Եղյան, Սյուզաննա Դանիելյան, Լենա Ղազարյան

`