Posted in Ճամփորդություն, Նախագծեր

Հատիս լեռան բարձունքին.Նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 30 ժամը՝ 09:30-16:30

Մեկնում՝ Հարավային դպրոց-պարտեզ,ժամը՝ 9։30

Հատիս բարձրանալու ենք Պողոս-Պետրոս եկեղեցու կողմից, որը գտնվում է Ակունք գյուղից 2 կմ հյուսիսարևելք, Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին: 

Վայրը՝ Կոտայքի մարզ, Հատիս լեռ
ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։ Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք

Նպատակը՝

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ: 4-րդ դասարանի սովորողների համար Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը կդիտվի տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ: Կբարձրանաք այնքան, որքան կկարողանան սովորողները, փորձելով ամեն տարի բարձրացնել բարձունքի ցուցանիշը:

Անհրաժեշտ իրեր, նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,հեռադիտակ, խոշորացույց
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ, տաք վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • ուսապարկ, ջուր, սնունդ,

Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքները՝ բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում, համացանցից կամ ծանոթներից նախնական տեղեկությունների հավաքագրում և հրապարակում:

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան, Լյովա Սարգսյան
Օգնականներ՝ Սյուզաննա Դանիելյան, Սուսաննա Հայրապետյան

Վարորդներ՝

Ալեքսանյան Արայիկ 094 480169 ,Mercedes Sprinter37PS063
Սահակյան Արթուր094 416848 , Mercedes Sprinter 34AA508

Հատիսի բարձունքը սովորողները նվաճելու են առաջին անգամ։

Այցելվող վայրեր՝

Մասնակիցներ՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, ես Լենա Ղազարյանն եմ։ Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում , որպես 4-5-րդ դասարանների ուսումնական պլանի կազմակերպիչ։ Բարի գալուստ սեբաստացիական աշխարհ:

Թողնել մեկնաբանություն